Սիրիացի փախստականների ընտանիքը նորածին աղջկան կոչել է Անգելա Մերկել
Գերմանիայում ապաստան ստացած սիրիացիների ընտանիքն իր նորածին աղջկան անվանել է Անգելա Մերկել՝ որպես երախտագիտության նշան Գերմանիայի կանցլերին:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ աղջկա ամբողջական անունն է Անգելա Մերկել, իսկ ազգանունը Մուհամեդ է:
Ազիա Ֆարեն և Հալեդ Մուհամեդը 2015 թվականին իրենց չորս զավակների հետ Գերմանիա են ժամանել՝ սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շնորհիվ, ովքեր լքել են պատերազմի մեջ գտնվող հայրենիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ փախստականները երեխային կոչում են Մերկելի պատվին: 2015 թվականի փետրվարին Գանայից ժամանած զույգը ևս իր երեխային կանցլերի պատվին Անգելա Մերկել Ադե է անվանել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը