Ավստրալիական սպիտակ կոալան՝ սոցիալական ցանցերի հերոս
Սպիտակ, հազվագյուտ կոալան սոցիալական ցանցերում իրական սենսացիա է դարձել,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Telegraph-ին։
Նա դարձել է Քվինսլենդի կենդանաբանական այգում ծնված առաջին սպիտակ կոալան և այս սեզոնին ծնված 12-րդ Կոալան:
Կենդանու սպիտակ գույնը չի կապվում ալբինիզմի հետ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մորից ժառանգված գենով:
Կենդանաբանական այգու վարչակազմը սոցիալական ցանցերի օգտատերերին առաջարկել է փոքրիկ կոալայի համար անուն մտածել: Առաջարկվող տարբերակների թվում է «Էլզա» անունը` ի պատիվ Դիսնեյի հերոսուհու, Կուկոնգոլա, Բալակրիշնա,Դեյներիս և Սպիտակաձյունիկ:
Կոալայի մասին տեսահոլովակը դիտվել է ավելի քան 595 հազար անգամ, նրա մասին գրառումը կենդանաբանական այգու ֆեյսբուքում հավաքել է 42 հազար հավանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիայի կենդանաբանական այգում ծնվել է հազվագյուտ կոալա: