Կուրբան Բայրամի պատճառով Մոսկվայի մի քանի դպրոցներում սեպտեմբերի 1 չի լինի
Մոսկվայի Մեշանսկի շրջանի դպրոցներում ուսումնական տարին մի քանի օր ուշացումով կսկսվի: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, փոփոխությունը պայմանավորված է Կուրբան Բայրամ մուսուլմանական տոնով: Այս շրջանում է գտնվում մզկիթը:
Մի քանի դպրոցների տնօրեններ հաստատել են, որ իրենց մոտ դասերը կսկսեն սեպտեմբերի 4-ին, այդպես են կարգադրել կրթության բաժնից:
Ռուսաստանում մուսուլմաների հոգևոր խորհրդի առաջնորդ Մուֆտի Ալբիր Կրգանովը հայտարարել է, որ նման որոշում կայացրել են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի այլ քաղաքներում, քանի որ այդ օրերին բազմաթիվ հավատացյալներ են այցելելու կրոնական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան