Քաղաքական 17:07 24/08/2017 Հայաստան

Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վստահ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հեռացող ամերիկացի համանախագահի հայտարարությունը նորություն է:

«Դա նման է այն սկզբունքներին, որոնք պարբերաբար հիշեցվում էին ու ներկայացվում որպես հիմք բանակցային գործընթացի համար: Սկզբունքորեն գտնել նոր բան հնչեցված սկզբունքների մեջ, բավականին բարդ է:  Դրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնք վերաբերում են խնդրի կարգավորմանը, որոնք հետագայում պետք է միս ու արյուն ստանան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ դեռ կան մանրուք թվացող, բայց էական կետեր, որոնց շուրջ պետք է համաձայնության գալ:

«Հայկական կողմերից հնչեցվող մոտեցումները հայտնի են՝  Արցախին տրվում է ոչ պակաս, քան ներկա պահին դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակը: Խոսքն այն մասին է, որ  պետք է լինեն  միջազգայնորեն ճանաչված, հստակ, հասկանալի  միջազգային երաշխիքներ այն կարգավիճակի համար,  որն ունի արցախահայությունը և Արցախի՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի միջև առկա ցամաքային կապին: Իսկ մնացած էլեմենտները, ինչպես հայտնի է, սեղանի վրա են և հետագա քննարկման ենթակա»,-ասաց քաղաքագետը:

Նա  ավելացրեց, որ հայկական կողմի դիրքորոշումները խնդրի կարգավորման վերաբերյալ բավականին հասկանալի ու հստակ են՝ անկախություն և հետագա զարգացման հեռանկար արցախահայության համար,  ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգայնորեն ճանաչված, բոլորի կողմից ընդունված և հարգված անկախության ու անվտանգության երաշխիքներ արցախահայության համար:

Մարկարովի խոսքով, տարածաշրջանում կայուն իրավիճակ,  երկարատև խաղաղություն ունենալու համար հայկական կողմը պատրաստ է տրամաբանական փոխզիջումային տարբերակին:

Անդրադառնալով համանախագահի հայտարարության՝ տարածքների վերադարձի վերաբերյալ հատվածին, Մարկարովն ասաց, որ դա միակ վիճահարույց կետը չէ, սակայն այդ հարցն էլ պետք է միանշանակորեն քննարկման առարկա դառնա:

«Այսօրվա մեր դիրքորոշումը հասկանալի է: Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված են պետության սահմանները և դա ստեղծում է այն խնդիրներից մեկը, որը ի հայտ է գալու հետագա բանակցային գործընթացի ժամանակ: Մոտեցումներից մեկը, որի մասին  վաղուց խոսվում էր և որը մի պահ ուներ իր ընկալումը նաև Հայաստանում հետևյալն էր՝  տարածքներ՝ անվտանգության և կարգավիճակի դիմաց, բայց այսօր այդ հարցն ունի ավելի լուրջ և ավելի բարձր ընկալում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում»,-ասաց նա:

Մարկարովի խոսքով, բանակցությունների օրակարագի կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի հայկական կողմն ազատագրված տարածքների վերաբերյալ,  որոնք այս առաջարկությունների մեջ նշված են որպես «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ գտնվող տարածքներ»:

«Սա իհարկե, քննարկման առարկա է, բայց այսօրվա դրությամբ ելնելով ԼՂ ինքնապաշտպանության բանակի առաջ դրված խնդիրներից, որոնք պաշտպանում են այդ դիրքեը, այդ տարածքները դիտարկվում են որպես պատմական հայկական արցախյան հողատարածքներ: Սա իհարկե քննարկման թեմա է, քննարկման արդյունքները կարող են լինել տարբեր, բայց այսօրվա տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները կարող են  հանդես գալ որպես քաղաքական առևտրի առարկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե պատահական չէ, որ եղան նույն օրում ամերիկացի համանախագահի հայտարարությունն ու Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, Մարկարովն արձագանքեց, որ քաղաքականության մեջ պատահական բաներ շատ հազվադեպ են լինում:

«Տվյալ պարագայում պարզ էր, որ նախագահների հանդիպման ժամանակ քննարկման խնդիրներից մեկը չէին կարող չլինել ԼՂ խնդրի կարգավորման եղանակները: Հասկանալի է, որ Ռուսաստանն ունի ոչ միայն միջնորդի կարգավիճակ, այլև ցանկանում է կարգավորման գործում լինել առաջնային դերակատարներից մեկը: Գուցե ելնելով դրանից ամերիկացի համանախագահն այս պահին ներկայացրեց այն սկզբունքները, որոնք իր կարծիքով, հանդես են գալիս որպես կարգավորման հիմք»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}