Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ ԱԻՆ-ից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում, օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան