Հնդկաստանում պարզել են՝ ինչու են կապտում շները
Հնդկաստանի Մումբայ քաղաքի բնակիչները նկատել են, որ փողոցներում կապույտ գույնով ներկված շներ են հայտնվել: Պարզվել է՝ պատճառը մի ձեռնարկություն է, որը թափոնները գետն է լցնում: Դրա հետևանքով գետի ջրերը աղտոտվում են, կապույտ գույն ստանում, իսկ մեջը լողացող շներն էլ երկնագույն դառնում:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, արտասովոր գույնով կենդանիներին քաղաքի բնակիչները սկսել են ուշադրություն դարձնել այս ամսվա սկզբին: Նրանք բողոք են ներկայացրել պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են շրջակա միջավայրի մաքրության համար:
Ակտիվիստ կազմակերպություններից մեկը կապույտ շներից մեկի լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում: Նա նշել է, որ գետում հայտնված կեղտոտ նյութերը ազդում են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, թռչունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան