ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նալբանդյանին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները
Այսօր՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց