Հասարակություն 16:35 31/08/2017 Հայաստան

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, 20 տարվա պայմանագիրը. վերանայումներ զորակոչի կազմակերպման մեջ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծերին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս օրենքները պաշտպանության ոլորտում քաղաքականության արտացոլումը պետք է դառնան և լուծում են երեք հիմնական խնդիր:

Առաջին հերթին, ըստ նախարարի, դա սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է: Մինչև տարեվերջ նախարարությունն 9 օրենք պետք է բերի փոփոխությունների, լրացումների տեսքով, որոնցից չորսն ընթացքի մեջ են և ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկվեն Ազգային ժողով:

Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ աշխատանքի ընթացքում ի հայտ են եկել տարբեր տարիներին ընդունված  մի շարք օրենքներ, որոնք երբեմն պարունակում են իրար հակասող կամ ոչ լիարժեք համընկնող դրույթներ, ուստի կոնսոլիդացիայի կարիք կար, և  յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքների նախագծերի մեջ:

«Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը»,- ընդգծեց նախարարը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ:

«Այսպիսով` վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման և այլ նպատակներով: Քանի որ մենք դա շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ և կայացվածությունը ԶՈՒ-ին թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք, հետևաբար,  վերացնում ենք դա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին՝ կապված ընտանեկան պայմաններով արտոնություններ տրամադրելուն, ապա նախարարն ասաց, որ այս պահին տրված արտոնությամբ՝ իրենք պետք է 150 կմ շառավիղում ծառայություն անցնեն, իսկ տարիներ առաջ դա 50 կմ էր:

«Դա չգործող և իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավիղի մեջ հայտնվելով, հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը նա է, որ մենք իբր թե հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու տարբերակ չունի, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար, հետևաբար այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում ենք փոխել բովանդակայինի»,- նշեց Պաշտպանության նախարարը:

Նա նաև նշեց, որ արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավելու են այսուհետև կամավոր ցանկությամբ՝  «Ես եմ» ծրագրով:

«Այսինքն`  նրանց առաջին արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավելը և երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը՝ ծառայության ընթացքում: Այսինքն` եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա իրենք վեց ամիսը մեկ կարող են ստանալ արձակուրդ և ծառայության ընթացքում երեք անգամ տանը լինել, ինչ ավելի արդյունավետ է», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Անդրադարձավ նաև մեկ այլ արհեստական սահմանափակմանը. խոսքը մինչ այժմ ընդունված կարգի մասին է, ըստ որի՝ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: «Մենք առաջարկում ենք նույն զորակոչ ձևակերպումը հանել, քանի որ եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, ապա  իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասը ընտրել, ինչը հեշտացնում է ծնողների այցելությունները և այլն»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ զորակոչի պատշաճ իրականացումն ապահովելու, գործընթացի շրջանակում որոշումների կայացման թափանցիկությունը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով վերացվել են տեղական զորակոչային հանձնաժողովները, որոնք չգործող կառույցներ են:

«Դրանք ֆորմալ գոյություն ունեին, բայց պատասխանատվությունը «լղոզելու» հնարավորություն էին, որը մենք վերացնում ենք, որոշ նորմեր առաջարկում ենք օրենքից տեղափոխել կառավարության որոշումների դաշտ՝ ճկունություն ունենալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ՝ բուժզննումը  շատ մանրամասն նկարագրված է օրենքով, և իրենք առաջարկում են թողնել կարգն ու ընթացքը կառավարության որոշումներին, ինչի հետ կապված Առողջապահության նախարարության հետ աշխատում են:

Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ նաև առաջարկվում է ռազմաուսումնական հաստատության ուսանողներին կնքել 20 տարվա պայմանագիր:

«Ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է 20 տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բավականին բարդություն է ստեղծելու 18 տարեկանում կողմնորոշվելու՝  արդյոք  ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Մենք նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի, պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև 10 տարի, սակայն կուրսանտը, եթե ցանկություն ունի 20 տարով կնքել դա, ևս թույլ ենք տալիս»,- նշեց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծում հստակեցվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, բնակարանային ապահովման իրավունքը:

Նախարարի խոսքերով՝ այս պահին գործող օրենքով շատ լայն պարտավորություններ են ֆիքսված, որոնք իրավական կյանքում շատ թերի են իրականացվում և գրեթե չեն գործում.  «Մենք գործընկերների հետ խորհրդակցելով, ինչպես նաև սպայական անձնակազմի հետ քննարկելով՝ փորձում ենք գտնել այն մեխանիզմը, որը կունենա իրատեսական, կիրառելի գործնական հնարավորություն»:

Վիգեն Սարգսյանը եզրափակելով խոսքն՝ ասաց, որ այս օրենքներն իրենց կարևորությամբ այնպիսին են, որ մինչև վերջնական ընդունումը պետք է շարունակեն քննարկումները:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}