Ճապոնիայի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից:
Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով:
Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար:
Վարչապետը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը