Անցնող շաբաթը՝ լուսանկարներում
«The Guardan»-ը հրապարակել է անցնող շաբաթվա լուսանկարների ընտրանին: Այս անգամ հերոսների թվում շատ են երեխաները, որոնք ապրում են պատերազմի, աղքատության պայմաններում:
Իրաք: Երեխան վիրավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բացած կրակի հետևանքով:
Յեմեն: Չորս կամ հնգամյա այս աղջնակը միակն է, որ փրկվեց: Ընտանիքի 8 անդամները մահացան Սաուդյան Արաբիայի օդային հարվածներից:
Պակիստան: Տղան փորձում է դատարկել տանը լցված ջուրը:
Սիրիա: Թուրքիայի սահմանին մոտ գտնվող տեղահանվածների ճամբարում:
Հնդկաստան: Տղան իր տան մոտ:
Բանգլադեշ: Ռազմական գործողություններից փախած ու Մյանմար անցած կինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ