Ստանիսլավսկու անվան թատրոնի հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի պրեմիերաներով
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է 80-րդ հոբելյանական թատերաշրջանը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ 80-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկային ներկայացումն ավանդույթի համաձայն Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումն է (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի):
Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի խոսքով, այն թվով 200-րդն է: Նրա փոխանցմամբ, առաջին անգամ «Հիշատակման աղոթք» ներկայացումը ռուսական թատրոնի բեմ բարձրացել է 1991-ին: Այս ներկայացումը երկար տարիներ եղել է թատրոնի այցեքարտը:
Ֆ. Դավթյանի տեղեկացմամբ, թատրոնի նոր թատերաշրջանը կնշանավորվի նաև այլ ներկայացումների պրեմիերաներով: Սեպտեմբերի 23, 24-ին բեմ կբարձրանա «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացումը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան): Հաջորդ ներկայացման առաջնախաղը կլինի Մ. Թիբոյի «Իդեալական տղամարդը» կատակերգական ներկայացումը (բեմադրիչ՝ Վերոնիկա Սարոյան):
Այսքանով անակնկալները չեն ավարտվի. դեկտեմբերի 25-ին բեմ կբարձրանա նոր երաժշտական հեքիաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը