Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ԱԺ «Ելք» խմբակցության նիստ, որի ընթացքում քաղաքական ուժը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել:
Նախագիծը եւ դրա հիմնավորումները սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կդրվեն շրջանառության մեջ։
Մինչ այդ Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ, ով ընդգծեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն իրենք ի սկզբանե սխալ են համարել։
«Ժամանակը և զարգացումները ցույց են տալիս, որ օր առաջ պետք է լքել այդ կառույցը։ Պատճառն այն է, որ ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ որևէ այլ առումով Հայաստանն այդ կառույցից շահ չի հետապնդում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև փոխշահավետ համագործակցություն այդպես էլ չի ստացվել։ Ի սկզբանե ունեցել ենք այդ համոզմունքը։ Ապրիլյան պատերազմը և երկրի տնտեսական առկա վիճակը ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու կարևորության մասին հավաստիացումները վավեր չէին»,- շեշտեց պատգամավորը։
Մանե Թանդիլյանի կրծիքով, «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը բավական հիմնավոր է, ավելին, իրենք կարողացել են ապացուցել այդ կառույցի անկենսունակությունը։
«Մենք ուզում ենք, որ Հայաստանը չգտնվի անկենսունակ, չգործող և անիմաստ մի կառույցում,այն դեպքում, երբ փոխարենը կարող էինք ունենալ զարգացող տեսլական և հեռանկարներ»,- ասաց խորհրդարանականը։
Վերջում Մանե Թանդիլյանը նշեց, որ այս հարցում «Ելքի» ամենամեծ հենարանը ժողովուրդն է, և ինքը մեծ հույս ունի, որ ժողովուրդն այս հարցում կկանգնի իրենց կողքին։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը դեռևս որոշում չի ընդունել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցում. ՀԺ
- Մանե Թանդիլյան. «Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում». «Հրապարակ»
- «Ելքն» աշնան սկզբին կքննարկի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց