Մեկնարկեց ԱԺ նստաշրջանը
Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
«Գրանցվել է 91 պատգամավոր, չի գրանցվել 15 պատգամավոր, քվորում կա: Կարող ենք սկսել մեր աշխատանքները: ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը համարում եմ բացված»,-հայտարարեց օրենսդիր մարմնի ղեկավար Արա Բաբլոյանը:
Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի օրակարգի վերաբերյալ մանրամասներ: Պատգամավորները ԱԺ նախագահին հարցեր չտվեցին: