Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՄ բոլոր երկրներում մտցնել եվրո
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է Եվրամիության բոլոր երկրներում մտցնել եվրո: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի ամենամյա ուղերձում: Նրա կարծիքով, անհրաժեշտ է միասնական եվրոպական արժույթի անցնեն ԵՄ բոլոր երկրները, ներառյալ Արևելյան Եվրոպայի: Դա վերաբերում է նաև անկայուն տնտեսություն ունեցող երկրներին, ինչպիսին են Բուլղարիան, Ռումինիան, եվրոպական միասնական քաղաքականությունը քննադատող Լեհաստանին և Հունգարիային:
Յունկերն առաջարկել է ստեղծել նոր ծրագիր, որի շրջանակում երկրներին կտրամադրվի տեխնիկական և ֆինանսական օգնություն եվրոպական միասնական արժույթի անցնելու համար: Ներկա պահին ԵՄ 28 անդամ-երկրից 19-ն են եվրագոտում:
Ժան Կլոդ Յունկերը նաև ԵՄ ներսում ավելի սերտ համագործակցության կոչ է արել: Նա կարծում է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որը կապահովի եվրոպական արդյունաբերության մրցունակությունը:
Նա նաև կարևորել է ԵՄ գործընկերների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդումը: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մինչև 2019 թվականը Եվրամիությունը մտադիր է առևտրային պայմանագիր կնքել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ