Հանրապետական երկրաբանական ֆոնդը արդեն կայք ունի
Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Հանրապետական երկրաբանական ֆոնդի www.geo-fund.am կայքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին ինչպես ծրագրի ընդհանուր նպատակները, այնպես էլ Ֆոնդի թվայնացման աշխատանքները, կայքի ստեղծման անհրաժեշտությունն ու հրապարակված փաստաթղթերի տեսակները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ծրագրի մյուս բաղադրիչին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացին:
ՀՀ կառավարութան կողմից իրականացվող՝ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների համատեքտում կարևորվում է պետական մարմինների գործունեության թափանցիկությունը և դրանց տրամադրության տակ եղած տեղեկատվության հասանելիությունը հանրությանը:
2015 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը մեկնարկել է «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագիրը, որի հիմնական բաղադրիչներից է Հանրապետական երկրաբանական ֆոնդի տվյալների թվայնացումը և հրապարակումը: Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել Ֆոնդում պահվող փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումները, անցկացվել են ֆոնդի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված ուսուցումներ, ինչպես նաև ստեղծվել է ֆոնդի www.geo-fund.am կայքը:
«Հանրապետական երկրաբանական ֆոնդը» պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2002 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմում: Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թվականներից հավաքագրվել և պահպանվում է հանրապետության տարածքում կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստացված ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի (տեղեկանքների, հաշվետվությունների, գծագրական նյութերի և այլն) տեսքով: Նշված արժեքավոր փաստաթղթերը կորստի դեպքում ենթակա չեն վերականգնման:
Ներկայումս արդեն թվայնացվել և հրապարակվել է ֆոնդում առկա փաստաթղթերի շուրջ 90 %-ը: Թվայնացման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2017 թվականի նոյեմբերին: Թվայնացման և փաստաթղթերի հրապարակման աշխատանքները ծրագրի ավարտով չեն սահմանափակվելու, և կայքը շարունակաբար թարմացվելու է Ֆոնդում նոր նյութերի հայտնվելուն պես:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ