Եվրախորհրդարանը իրավական գործընթաց է սկսում Ադրբեջանի դեմ. «The Guardian»
Եվրոպայի խորհրդարանը կոչ է արել հետաքննություն սկսել «The Guardian» պարբերականի և մի շարք ԶԼՄ-ների կողմից իրականացված հետաքննության բացահայտման վերաբերյալ, համաձայն որի՝ Ադրբեջանը գաղտնի կերպով 2.9 մլրդ դոլար է վճարել ազդեցիկ եվրոպացիներին՝ ավտորիտար ռեժիմի համար դրական պատկեր նկարելու համար։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։
«ԵԽ-ն և ՄԻԵԴ-ը Եվրամիության մաս չեն կազմում, սակայն ժամանակը ցույց է տվել, թե ինչպես է Ադրբեջանում քաղաքական ճնշումները և Ադրբեջանի նկատմամբ գործողությունների զուգադիպությունը վկայում է այն մասին, որ քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը օրակարգային են դառնում եվրոպական կառույցներում։
Օրինակ, երբ Յագլանդի կողմից կառավարվող կառույցն անդրադարձավ ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամադովի ձերբակալությանը։ ՄԻԵԴ-ի դատավորները հայտարարեցին, որ նա ձերբակալվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար, սակայն կառավարութունը հրաժարվեց նրան ազատ արձակել։
Երեկ Եվրոպայի խորհրդի դեսպանների հանդիպմանը Յագլանդը կոչ է արել իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռները ոտնահարելու համար. Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության ընթացքում սա աննախադեպ քայլ է»,-նշված է հոդվածում։
«Մենք չենք կարող քաղբանտարկյալներ ունենալ Եվրոպայում և մենք չեն կարող ունենալ մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել Մամադովին՝ խախտելով ամենաբարձր ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Մամադովի ձերբակալությունն ու կալանքը կամայական էին։
Ժամանակն է, որ Ադրբեջանը լրջորեն մտածի իր՝ որպես ԵԽ անդամ պարտականությունների մասին և արդյոք այն դեռ ցանկանում է շարունակել դրանց կատարումը»,-նշել է Յագլանդը The Guardian-ին տրամադրված հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին