Նորվեգական ժայռերում գտնվել է վիկինգի սուր
Նորվեգացի որսորդները Լեշա քաղաքի մոտակայքում գտնվող ժայռերում հայտնաբերել են մեկ մետրանոց սուր, որն ավելի քան հազար տարեկան է: Հնագույն զենքը հայտնաբերվել է ծովի մակերևույթից 1640 մետր բարձրության վրա: Վեստի.ռու-ն, հղում անելով Metro-ին, գրում է, որ ականատեսի խոսքով, սուրը խրված էր քարերի մեջ:
Նորվեգացի հնագետ Լ.Պիլոուն ասել է, որ սուրը կարող էր մոռանալ վիկինգը, ով մոլորվել էր սարերում և արդյունքում մահացել բարձունքային հիվանդությունից:
Հնագետը հայտարարել է, որ զենքն արվել է մ.թ 850-950 թվականի ընթացքում: Նրա կարծիքով, սուրը լավ է պահպանվել երկաթի որակի, նաև պահպանման լավ պայմանների շնորհիվ: Ավելի քան հազար տարի այն գտնվել է սառը պայմաններում՝ չոր օդում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը