Այս պահին ՀՀԿ-ի օրակարգում կոալիցիոն ձևաչափի փոփոխության հարց չի քննարկվում. Շարմազանով
«Ես տեղյակ եմ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունից, որը տրամաբանական է, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, քաղաքականությունը նախ և առաջ հնարավորինի արվեստ է»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում, սակայն չի էլ բացառում նման հնարավորությունը:
Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ այսօր թե ՀՀԿ-ի, կարծում է նաև «Ծառուկյան» դաշինքի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա: «Ոչ ՀՀԿ-ն է նման հարց քննարկել, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ «Ծառուկյան» դաշինքը: Ապագայում՝ մեկ կամ երկու տարի հետո ի՞նչ կլինի…: Ես մշտապես բոլորին կոչ եմ անում ժամանակավրեպ գնահատականներ չհնչեցնեն: Այս պահին մեր օրակարգում կոալիցիոն ձևաչափի փոփոխության հարց չի քննարկվում»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ