«Բերքի տոնն» այս տարի կանցկացվի Վանաձորում
Լոռու մարզում ամեն տարի անցկացվող «Բերքի տոն»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Վանաձորի Հայքի հրապարակում:
Մարզպետարանից հայտնում են, որ ավանդական դարձած տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքում են: Այս տարի այն էականորեն կտարբերվի նախորդներից՝ ներգրավելով առավել շատ մասնակիցների:
Բացի մարզի գյուղական համայնքներից բերված բերք ու բարիքի և տեղական արտադրության մթերքների, տոհմային անասունների, գյուղտեխնիկայի, այլ արտադրանքների ու ծառայությունների ցուցադրությունից, կկազմակերպվի նաև գյուղմթերքների տոնավաճառ:
Կազմակերպիչները խոստանում են, կստեղծվի իսկական գյուղական միջավայր, կհնչի երգ ու պար, թատերականացված տեսարաններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան