CNN-ի հաղորդավարը պատմել է, որ կցանկանար «թունավորել» Թրամփին
Ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և CNN հեռուստաալիքի հաղորդավար Էնթոնի Բուրդենը TMZ-ի հետ հարցազրույցում ասել է, որ կցանկանար «թունավորել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու Կորեայի դեմոկրատական-ժողովրդական հանրապետություն նախագահ Կիմ Չեն Ինին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Պատասխանելով հարցին, թե ինչ կմատուցեր նրանց սեղանին, Բուրդենը պատասխանել է՝ «մոլեխինդ»։
Այն ամենահայտնի թունավոր բույսերից է։ Մոլեխինդն այնքան թունավոր է, որ մարդը կարող է մահանալ անգամ այդ բույսի սերմերը կերած կենդանու մսից:
«Իհարկե, Բուրդենը կատակել է։ Այսինքն, մենք ենթադրում ենք, որ նա կատակել է»,- հարցազրույցը մեկնաբանել է Mediaite պորտալը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան