Որմզդեղնը Մոսկվայում
Մոսկվայում որմզդեղն էր հայտնվել ու երեկ փախչելով ոստիկաններից, ընկել էր ջրափոսը ու մնացել: Այդտեղից նրան հանելու համար պետք են եղել լեռնագնացի պարագաներ ու վերանբարձ կռուկ: Թե ինչպես վարվել մայրաքաղաքում հայտնված որմզդեղնի հետ, m24-ին բացատրել է Նիկոլայ Դրոզդովը:
«Պետք է մի քիչ հեռանալ, չգրգռել նրան, կամաց, հեռվից ճյուղով քշել նրան անտառ, ասելով՝ քըշ-քըշ»,-բացատրել է նա:
Իսկ թե ինչու է որմզդեղնը հայտնվել Մոսկվայում, Դրոզդովը բացատրում է աշնանային եղանակով, որսագողերի ու գայլերի բացակայությամբ: Անարգել բազմանալով՝ որոշը այս կենդանիներից աշնանը գնում են չզբաղված վայրեր գրավելու:
Ահա թե ինչ «վտանգներ» կան, երբ քաղաքը շրջապատված է անտառներով ու որսագողեր էլ չկան: Երևանին այսպիսի վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ