Քաղաքական 18:54 18/09/2017 Հայաստան

Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի ու ամուր դաշնակից. Վիգեն Սարգսյան

«Ապրիլյան պատերազմից հետո ամենամեծ փոփոխությունն այն է, որ առաջնագիծը որակապես փոխվել է ինժեներական սարքավորումների և տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից»,- այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով սպառազինության, առաջնագծի կահավորման հարցերին:

Ըստ նախարարի՝ դա նշանակում է, որ զինծառայողների ծառայությունը փոքր-ինչ  անվտանգ է դարձել:

«Իհարկե, առաջնագծում միևնույն է կան կրակոցներ, ակտիվացել են դիպուկահարները, որոնց մենք արձագանքում ենք: Մեզ համար սկզբունքային է, որ ամեն սպանված զինծառայողի դիմաց մեկը երեքին պատասխանելու մոտեցում ենք որդեգրել: Իհարկե, դա մեզ չի սփոփում, դա չի բխում մեր քաղաքականությունից, բայց դա պատերազմների կանոններից է», - ասաց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող մի սփյուռքահայ է իրեն դիմել, որը բերել է  առաջնագծի ինժեներական կահավորման իր մշակած համակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել իր հաշվին կահավորել առաջնագծի 50 դիտակետ:

«Մենք շնորհակալ ենք նման նախաձեռնությունների համար, մեր մասնագետները ինտենսիվ համագործակցում են բոլոր նման առաջարկությունների շուրջ, բայց կարևոր է, որ այդ աշխատանքը առաջնագծում լինի կենտրոնացված ու կանոնակարգված»,- նշեց նախարարը: 

Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր շարունակում են  սպառազինության ինտենսիվ  ծրագիր իրականացնել:

«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է մրցավազքի ճանապարհ, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում, դա երբեք մեր ճանապարհը չի եղել և դա ոչ միայն ռեսուրսների հարց է, որքան խոհեմության: Մենք այսօր բավականին ադեկվատ միջոցներով ենք կազմակերպում սպառազինությունը, բայց ռազմական տեխնիկան և ռազմական գիտությունն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած բան, որը տեղադրում ես, արդեն ամիսներ անց մի քիչ հնացած է: Դրա արդիականը կա, դրա հակաթույնը կա, որին դու պետք է ևս հակաթույն մտածես, հետևաբար, մենք այստեղ ունենք և խորհրդատվության, և աջակցության կարիք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ ռազմաարդյունաբերության ոլորտին՝ նշելով, որ  ռազմաարդյունաբերական պետական կոմիտեն, որը գլխավորում է տաղանդավոր մի անձնավորություն՝ Դավիթ Փախչանյանը, մեծ արդյունքներ է գրանցում:

«Կարծում եմ՝ շատ մոտ է այն պահը, որ մենք առաջին լուրջ արտահանումները  կունենանք արտերկիր: Այս ոլորտն այնպիսին է, որ եթե դու շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Մեզ համար կարևոր է, որ մեր արտադրանքը, մեր մշակումները նաև արտերկրի շուկաներ դուրս գան»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այստեղ ևս ունենք երկխոսության կարիք սփյուռքահայության հետո, որպեսզի խորհրդատվությամբ աջակցեն մուտք գործել մեծ շուկաներ: 

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև ռազմական դիվանագիտության ակտիվացմանը: «Այս մեկ տարվա ընթացքում ունեցել եմ մի շարք այցեր, որոնք տալիս են իրենց արդյունքը և նոր հնարավորություններ են բացում: Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի ու ամուր դաշնակից»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում ունի հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում:  «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։  Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝  Չինաստանում»,-նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ  առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}