Քաղաքական 16:48 18/09/2017 Արցախ

Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մոտեցումները՝ խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծում, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչում, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորում:

Չորրորդ մոտեցումն, ըստ արտաքին գերատեսչության  ղեկավարի, վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու և կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որտեղ, Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են:

«Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես արցախյան հարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Հայաստանը բազմից հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկած սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը մերժում է ընդունել դրանք: Չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի այս սկզբունքները: Փոխարենը Բաքուն նախընտրում է ինչ-ինչ սցենարներ հորինել: Այս մտավարժանքները իրականության հետ կապ չունեն, և ինչպես ասում են՝ ստի պոչը կարճ է: Ամեն անգամ, երբ համանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություններ են են անում, ջրի երես են դուրս գալիս ադրբեջանական կեղծիքները»,-ասաց նա:

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ պարունակի. «Անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը չի կարող ավարտվել: Համանախագահները դա հստակ պատկերացնում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, չի հարգում պայմանավորվածությունները»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը դժգոհություն հայտնել է Մոսկվային՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի առնչությամբ, և արդյո՞ք միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունների կողմից Ռուսաստանի դիրորոշումները պաշտպանելը չի նպաստում Հայաստանի մասնակի մեկուսացմանը՝ հենց արցախյան հիմնախնդրի առումով, նախարարը պատասխանեց. «Զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հրապարակավ արտահայտել է իր կարծիքը: Ռուսաստանը մեր դաշնակից գործընկերն է, և հանդիպումների ժամանակ էլ այդպիսի հարցեր կարող են բարձրացվել: Բայց ասել, թե Ռուսաստանի դիրքորոշումները Հայաստանին դնում են մեկուսացման մեջ կամ վնաս են հասցնում մեզ հատկապես՝ Արցախի հարցում, գիտեք՝ դուք երևի մոտիկից չեք հետևում այն հայտարարություններին, որ հանրապետության նախագահն է անում, ԱԳ նախարարն է անում, հակառակ դեպքում՝ այդպիսի հարց չէիք տա: Այսինքն՝ եթե առանձին էլ չվերցնենք, այլ վերցնենք՝ որպես եռանախագահող երկիր, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին նույն դիրքորոշումն է որդեգրել, որը շարունակվում է 5 հայտնի հայտարարությունների մեջ: Չկա այնպիսի կոնֆլիկտ միջազգային բեմահարթակում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է այդ կոնֆլիկտը լուծվի: Իրենց միացել է նաև Ֆրանսիան: Այս եռանախագահող երկրներն ունեն նաև մանդատ ԵԱՀԿ-ի կողմից, իսկ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը որոշումներն ընդունում է կոնսենսուսով: Ինչպե՞ս եք պատկերացնում, արդյո՞ք դա մեզ դնում է մեկուսացման մեջ: Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանը անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ հիշեցրեց, որ 2015թվականին Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

«Ռիգայում Ադրբեջանի նախագահն ընդհանրապես չեկավ, որովհետև եզրափակիչ հռչակագրում, որն ընդունվել է բոլոր երկրների կողմից, համապատասխան դրույթ էր պարունակում, թե Արցախի խնդիրն ինչպես պետք է լուծվի: Խոսքը նրա մասին էր, որ այդ հռչակագիրը չէր վերաբերում կոնֆլիկտների հանգուցալուծմանը, այլ մի փոքրիկ դրվագ էր, որտեղ հղում էր կատարվող եռանախագահող երկրների 5 հայտարարություններին՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք:

Ադրբեջանի ԱԳ նախարարը, որ գլխավորում էր պատվիրակությունը, ի նշան բողոքի՝ գնաց այդտեղից: Քանի որ կոնսենսուսով դա պետք է ընդուվեր, բոլորը սպասում էին, թե երբ կգտնեն Ադրբեջանի արտգործնախարարին, որպեսզի համոզեն, որ իրենք դեմ դուրս չգան: Դա այդպես էլ չստացվեց, և շատերը մոտենում էին մեզ ու հարցնում, թե ինչե՞ս ենք նրանց հետ բանակցում: Վերջ ի վերջո, հաջողվեց զանգով համոզել Ալիևին, բայց Ադրբեջանը բացատրական հայտարարություն արեց, որ համաձայն չէ այդ կետին»,- ասաց  Էդվարդ Նալբանդյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}