Քաղաքական 14:12 18/09/2017 Հայաստան

ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստի սկանդալային բացահայտումը․ հրաժարական է տվել զեկուցող Դեստեքսը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալները ոչ միայն չեն դադարում, այլ թեժ շարունակություն են ունենում։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ից 13-ը, ներառված է Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներ, որոնցից մեկի՝ «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. ինչ սպասել մարդու իրավունքների հարգման տեսանկյունից» զեկույցի հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը։

Եվրոպական մի շարք լրատվամիջոցների կողմից ադրբեջանական կոռուպցիոն վերջին բացահայտումների արդյունքում  պարզ դարձավ, որ Դեստեքսը ևս ներառված է «Խավիարային դիվանագիտության» մեջ, ու բելգիական ԶԼՄ-ները սկսեցին բացահայտել բելգիացի պաշտոնյաների ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ, որոնք բավական շատ են՝ վերնագրելով այն «ազերիգեյթ» անունով։

Եվ ահա այս բացահայտումները հանգեցրին նրան, որ Դեստեքսը սեպտեմբերի 16-ին հայտարարեց ԵԽԽՎ պատվիրակությունից հեռանալու մասին, հնարավոր է, ԵԽԽՎ-ին բացատրություններ տալուց  ու առավել խայտառակվելուց խուսափելու համար։

Դեստեքսն իր հրաժարականը ֆեյսբուքում մեկնաբանել է նրանով, թե «խիստ քաղաքականացված այս վեհաժողովում իր վրա հարձակումների պայմաններում քննարկումը կենտրոնացած է իր անձի, այլ ոչ թե զեկույցի վրա» ու խաղաղ բանավեճի պայմաններն այլևս չեն բավարարում։

Բելգիական «De Tijd» կայքը բացահայտել էր, որ Ալան Դեստեքսը, ինչպես նաև խորհրդարանի ևս մեկ նախկին պատգամավոր՝ Ստեֆ Գորիսը, 2010թ․-ին Բելգիայում հիմնել են «Ընտրությունների դիտարկման եվրոպական ակադեմիա» ասոցիացիա, որը գումարներ է ստացել Ադրբեջանի լոբբինգով զբաղվող գերմանացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Էդուարդ Լինթների կողմից, որը, ըստ բացահայտումների, Ադրբեջանից ստացել է 1,1մլն դոլար։ Դեստեքսի ասոցիացիայի հիմնական առաքելությունը եղել է Ադրբեջանում տեղի ունեցող ընտրություններին լեգետիմություն հաղորդելը։Չնայած գեղեցիկ անվանը՝ ասոցիացիան չի ունեցել ոչ անձնակազմ, ոչ էլ գրասենյակ, այլ գրանցված է եղել Դեստեքսի տան հասցեում։

Միայն՝  նախորդ տարվանից ասոցիացիայի հասցեն արդեն դարձել է Գորիսի տան հասցեն։

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների հրապարակումից ժամեր առաջ Դեստեքսը հեռացել էր ասոցիացիայից։

Այժմ անդրադառնալով Դեստեքսի զեկույցին՝ նշենք, որ ԵԽԽՎ-ում 2016թ․-ի մարտի 7-ին զեկուցող նշանակվելու ժամանակ վերջինս նշել էր, որ Ադրբեջանի հետ չունի ոչ մի շահերի բախում ու կարող է լինել անաչառ զեկուցող։

Այս «անաչառ» զեկուցողը Ադրբեջանում մարդու իրավունքների զեկույցը, իհարկե, ներկայացրել էր չափազանց մեղմ, ինչն առաջացրել էր մի շարք պատգամավորների զայրույթն ու վերջիններս ներկայացրել էին առանձին կարծիք զեկույցի վերաբերյալ։

Ամենահետաքրքիրը, բայց ոչ զարմանալին այն էր, որ Դեստեքսն իր զեկույցը կազմել էր իր մեկնաբանության հիման վրա, որում մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանը՝  աշխարհագրական համատեքստում ու գրում, որ Ադրբեջանը պատերազմել է Հայաստանի հետ ու կորցրել Լեռնային Ղարաբաղի նահանգն ու 7 հարևան շրջանները, որոնք օկուպացված են Հայաստանի կողմից ու հղում կատարում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի բանաձևերին։

«Ադրբեջանի իշխանությունները հավատացած են, որ Եվրոպան ու ԵԽ-ն կիրառում են երկակի ստանդարտներ այս հարցում, որը նրանք դիտարկում են բացարձակ առաջնահերթություն։ Իրենց կարծիքով Ադրբեջանում մարդու իրավունքների ամենամեծ խախտումները բխում են 1,5մլն մարդկանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու իրավունքի խախտումից»,-գրել է զեկուցող Դեստեքսը։

Իսկ թե ինչ է լինելու այս զեկույցի հետ Դեստեքսի հրաժարականից հետո, ով նաև ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր, դեռևս պարզ չէ։ Ըստ կանոնակարգի, հնարավոր է նշանակվի մեկ այլ զեկուցող, ով պետք է գրի նոր զեկույց, կամ, որ քիչ հավանական է, նոր զեկուցողը վեհաժողովում քննարկման ժամանակ կներկայացնի Դեստեքսի զեկույցը, ինչպես տեղի ունեցավ ԼՂ վերաբերյալ Ռոբերտ Ուոլտերի տապալված զեկույցի հետ, որը ներկայացրեց քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ, դանիացի պատգամավոր Մորգենս Յենսենը՝ Ուոլտերի մանդատի ավարտի պատճառով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}