Քաղաքական 13:22 18/09/2017 Արցախ

Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ոչ կրոնական է, ոչ էլ տարածքային, այլ նախևառաջ երկու տարբեր քաղաքակրթական մոտեցումների, վարքագծերի բախում է: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Պաշտոնական Բաքուն շարունակաբար փորձում է կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը: Մահմեդական երկրների աջակցությունը ապահովելու նպատակով իսլամական գործոնի չարաշահումը հատկապես մտահոգիչ է հարևան միջերկրական և մերձարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, որոնք արձագանք են ունենում մեր տարածաշրջանում ևս: Բաքվի՝ իսլամական ահաբեկիչների հետ համագործակցության արմատները գնում են 90-ականների սկիզբ, երբ ադրբեջանական զորքերի շարքերում ահաբեկչական խմբավորումների վարձկաններն էին: Նույնիսկ զինադադարից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեց, այլև մտավ նոր փուլ, երբ այն դարձավ տարանցիկ գոտի զենքի ապօրինի մատակարարումների և ահաբեկիչների աջակցության համար: Ադրբեջանն այսօր փորձում է իր բարքերը պատադրել այլ երկրներին՝ նրանց թելադրելով իր սեփական կանոնները, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին կաշառելը»,-ասաց նա:

Կարեն Միրզոյանի խոսքով, պատմության ողջ ընթացքում մենք տեսել ենք փորձություններ, դիմայակել բազում մատահրավերների, այսօր էլ ժամանակակից աշխարհում գրեթե յուրաքանչյուր պահ ստիպված ենք գործ ունենալ մարտահրավերների հետ:

«Որպես մեր առջև ծառացած հիմնական մարտրահրավեր՝ մենք դիտարկում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտւթյունը և բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ այն հնարավոր է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, նախևառաջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հենքի վրա, հակամարտության կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն երկու հայկական պետությունների խաղաղ և անվտանգ զարգացումը, այլև զգալիորեն կբարելավի անվտանգության մթնոլորտը ողջ տարածաշրջանում:

Ցավոք չնայած երկու հայկական պետությունների ջանքերին, որոնք իրենց աջակցությունն են ստնում միջազգային հանրության, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից, պարբերաբար մեծացնելով լարվածությունը, ձեռնարկելով քայլեր՝ ուղղված Արցախի մեկուսացմանը»,- նկատեց արցախցի պաշտոնյան:

Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև հենց տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: «Ստեղծված պայմաններում մենք հարկադրած ենք ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը որպես տարածաշրջանում Արդբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնը»,- նշեց պաշտոնյան:

Կարեն Միրզոյանը նկատեց՝ հայկական կողմերն աջակցում են համանախագահների կողմից բազմիցս հնչեցված քայլերի իրականացմանը, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվում, քանի որ Ադրբեջանը հավատարիմ մնալով պայմանավորվածությունները դրժելու իր քաղաքականությանը՝ հրաժարվում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում: Արցախը շարունակում է ջանքներ ներդնել տևական խաղաղություն հաստատելու նպատակով, սակայն այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղության, իրրավահավասարության և ինքորոշման իրավունքի հարգման վրա: Հակամարտության  վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ջանքերը՝ մշակելու համապատասխան մեխանիզմներ և պայմաններ երկու անկախ պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի, խաղաղ գոյակցության համար»,- ասաց արցախցի պաշտոնյան:

Նա միաժամանակհամոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության   միջազգային ճանաչումը կապահովի նաև խաղաղ գործընթացի անշրջելիությունը, և պաշտոնական Բաքվի համար ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության անթույլատրելիության հստակ ազդանշան կդառնա:

«Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ Արցախի Հանրապետությունը չի շեղվելու իր ընտրած ուղղուց և կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Մենք անցանք բոլոր հնարավոր ճգնաժամերի միջով, բայց մեկ հանձնառություն՝ դեռևս 1991 թվականից՝ դրված ճանապարհին, մնաց անփոփոխ: Անկախության 26 տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումն իհարկե այն է, որ չնայած բոլոր փորձություններին՝ մենք միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք կառուցել և զարգացնել ազատության, իշխանության և ժողովրդավարության գաղափարների վրա խարսխված պետականությունը՝ զարգացող տնտեսությամբ և մարտունակ բանակով, որն ի զորու է պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի բնօրրրան Հայաստան աշխարհի անքակտելի մաս հանդիսացող Արցախը»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը:

Արցախի վարչապետը նաև հիշեցեց՝ Արցախն ապացուցել է, որ  հուսալի գործընկեր և տարածաշրջանային կարևոր գործոն է հանդիսանում: «Չնայած Ադրբեջանի՝ Արցախը մեկուսացնելու ջանքերին՝ Արցախը շարունակում է առաջընթացի այլընտրանքային ուղիներ փնտրել և հաջողություններ՝ թե ճանաչման, և թե  տարբեր երկրների հետ համագործակցությա հաստատման բնագավառում»,-ասց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}