Քաղաքական 13:56 18/09/2017 Հայաստան

Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը Արցախում նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չի դառնում. Տ.Աբրահամյան

Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի և Արցախի հասարակությունների վրա տարբեր տարբեր ձևերով է ներգործում: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» նիստում հայտարարեց Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա իր «Հակահայկական քարոզչության ազդեցությունը Արցախի հանրության վրա.ինչպե՞ս  հակազդել» թեմայով զեկույցում անդրադառնալով հակահայկական քարոզչությանը ազդեցությանը արցախյան հասարակության վրա, նշեց, որ եթե որոշակի դեպքերում նույնիսկ հայաստանյան լրատվական դաշտն է դրան արձագանքում, քննարկումների դաշտ ստեղծելով նաև սոցիալական ցանցերում, ապա շատ դեպքերում Արցախում դրանք նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չեն դառնում:

«Պատահական չէ, որ արցախյան տարբեր գերատեսչություններ որոշակի դեպքերում արձագանքում են Արցախի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ միայն այն պատճառով, որ դրանք իրենց մեջ ռիսկեր են պարունակում տեղեկատվական սպառնալիք ստեղծել ոչ թե Արցախում, այլ Հայաստանում»,- ընդգծեց Արցախի նախագահի խորհրդականը:

Նրա խոսքերով՝  ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը ավանդական քարոզչական գործիքներից բացի բավականին ակտիվ է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ: Հատկապես, ըստ Տիգրան Աբրահամյանի, վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանը բավականին մեծ քանակությամբ տեսանյութեր է դրել շրջանառության մեջ, որոնք իբրև թե ապացույցներ է պարունակում առաջնագծի այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հաջողակ, «հակահարվածների» վերաբերյալ:

«Վերջին ամիսներին տարածվող տեսանյութերի առանցքը՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեսանկարահանումներն են շփման գծի մի շարք ուղղություններով, որոնց կադրերն օգտագործելով Ադրբեջանը մարդկային ուժի, զինտեխնիկայի, կրակակետերի խոցման մասին մոնտաժային նյութեր է ստանում: Իմ մեկնաբանություններով, ես որպես կանոն, ադրբեջանական քարոզչության այս դրսևորումների մասին խոսելիս «մոնտաժային պատերազմ» եզրույթն եմ օգտագործում, որովհետև տեղեկատվական հարթակում առավելության հասնելու ճանապարհին Ադրբեջանը նաև այս ուղղությամբ է համառ ջանքեր գործադրում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշեց, որ տարեսկզբին Ադրբեջանին հաջողվել է մի քանի թիրախային խոցում իրականացնել, ինչի արդյունքում պաշտպանական բանակը և մարդկային ուժի, և ռազմական տեխնիկայի և պաշտպանական կառույցի կորուստ է ունեցել, սակայն նմանատիպ միջադեպերը Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայության կողմից ներկայացվել է:

«Ճիշտ է՝ այս թիրախային կորուստներից հետո պաշտպանության բանակը ոչ համաչափ հարվածներով առավել մեծ կորուստներ է պատճառել Ադրբեջանին, սակայն այդ երկրի ռազմական-քարոզչական ղեկավարության համար ադրբեջանական բանակի կորուստները երկրորդական են: Կարևոր է, որ ունեն 1-2 հաջողված օպերացիա, ինչից փորձում են ստանալ 10-15 անգամ ավելի մեծ էֆեկտ, իհարկե, այս ճանապարհին քողարկելով մինչ այդ հայկական կողմից կանխարգելիչ կամ պատասխան գործողություններից հետո ունեցած կորուստները»,- ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքերով՝ վերջին շրջանում առավել ակտիվ հանդիպող քարոզչական հնարքներից է՝ սոցիական ցանցերի հայկական տիրույթի օգտատերերին հղում անելով, այսպես կոչված, զինվորների մահվան կամ վիրավորների մասին բացահայտումները: Մի դեպքում, ըստ էության ադրբեջանական լրատվամիջոցների հղումները անանուն են, որովհետև հղում է կատարվում հայկական մի քանի միլիոնանոց տիրույթի ինչ որ անհայտ օգտատիրոջ կամ հայկական անվամբ իրականում հանդես են գալիս ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալները: Ի դեպ, ըստ նրա, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս ադրբեջանական կողմը հայկական ազգանմամբ օգտատերերի պրակտիկան ակտիվ գործածում էր և այդ օրերին մեծ թվով օգտատետեր բացահայտվեցին, ովքեր մինչ այդ ևս, տարբեր հասարակական կառույցների կամ քաղաքական ուժերի համախոհների անվան տակ կեղծ գրառումներ էին կատարել:

«Օրինակ՝ շաբլոն օգտագործվող հնարքներից է, զինվորական մեքենաների վթարների մասին կեղծ լուրերի տարածում, որում որպես կանոն 3-ից ավելի կորուստների և վիրավորների մասին տեքստեր են տարածվում: Հիմնական շեշտն ադբեջանական կողմը փորձում է դնել այն միջադեպերի վրա, որոնք նույնանման ձևով 1-2 տարվա ընթացքում տեղի են ունեցել, ուղղակի այն տարբերության, որ կեղծ լուրերում որպես կանոն զոհերի և վիրավորների թեման շեշտված է, իսկ կորուստների թիվը՝ նկատելի մեծ»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Ադրբեջանը նմանատիպ տեղեկատվության ակտիվ շրջանառությամբ երկու հիմնական խնդիր է լուծում՝ մի կողմից ազդել սեփական հանրության վրա՝ ի ցույց դնելով հաղթական ադրբեջանական բանակի հաջողակ օպերացիաները, երկրորդ, ազդել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա՝ ցույց տալու հայկական բանակի անկարողությունը՝ զսպելու ադրբեջանական սադրանքները:

«Մեծ առումով, երկու տեսանկյունից, դժվար է Ադրբեջանի համապատասխան պատասխանատուների աշխատանքը արդյունավետ համարել: Օրինակ՝ նույնիսկ Ադրբեջանում ստեղծված տեղեկատվական բլոկադայի պայմաններում, բավականին ակտիվ «լուսավորչական» դեր են կատարում արդեն տևական ժամանակ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացիները՝ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերները, որոնք առավել անկաշկանդ, առավել անվտանգ տարածքներից ներկայացնում են այն, ինչ հնարավոր չէր մինչ այդ ներկայացնել Ադրբեջանից: Ներկայումս մեծ թվով տեղեկատվություն նաև դուրս է հոսում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից, որովհետև բոլորին արգելափակել հնարավոր չէ, եթե նույնիսկ հնարավոր է, ապա մեկ է՝ որոշակի տեղեկատվություն ճշմարտության մասին ամեն դեպքում այդ ճանապարհով դուրս է գալիս»,- նշեց նա:

Օրինակ, ըստ Տ.Աբրահամյանի, որոշակի տեղեկատվություն հնարավորություն է դառնում իմանալ հատկապես ադրբեջանական բանակում գրանցվող մահվան ելքով միջադեպերի մասին: Եթե Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը օրենսդրական դաշտի կարգավորումներով՝ ավելի ճիշտ՝ սահմանափակումներով, քողարկում է այս կամ այն միջադեպը, հատկապես հայկական զինուժի պատասխան գործողությունները, ապա սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր որպես կանոն լուսանկարներ՝ համապատասխան տեքստերով, շրջանառում են իրենց քաղաքներում, գյուղական համայնքներում տեղի ունեցած թաղման արարողությունների կամ զոհվածների ընտանիքների մասին մանրամասնություններով. «Պատահական չէ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները նաև մեծ «որս» են սկսել հասարակ օգտատերերի նկատմամբ: Պետք է խոստովանել, որ սկզբնական փուլում, ադրբեջանական քարոզիչների հատվածական առումով հաջողվում էր խայծը հասցնել հայկական մամուլ, որոնք շատ ժամանակ առանց ՀՀ ՊՆ կամ Արցախի ՊԲ պարզաբանմամբ հրապարակվում էին, սակայն ժամանակի ընթացքում գիտակցելով, որ ոչ միայն ադրբեջանական քարոզիչների զոհն են դառնում, լրատվական դաշտի իրենց գործընկերների կոշտ քննադատությանը, ապա հիմա այդ տեսայութերը շատ ժամանակ նույնիսկ լրագրողական հետաքրքրությունների առարկա չեն դառնում»:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Տիգրան Աբրահամյանի խոսքերով, այստեղ շրջապատում շատ են զինվորականները, փոքր տարածք է, եթե նույնիսկ առաջնագծում որևէ միջադեպ է գրանցվում շատ արագ է տարածվում և բարդ է նման քարոզչական հնարաքներով մարդկանց ապակողմնորոշելը, առավել ևս՝ ազդել ընդհանուր տրամադրությունների վրա: «Կրկնում եմ՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում Արցախի պաշտպանական գերատեսչության պարզաբանումները, մեկնաբանությունները ուղղված ոչ թե Արցախում, այլ Հայաստանում ապրող մարդկանց, միջազգային հանրությանը: Արցախում ապրող մարդու համար ադրբեջանական քարոզչական ջանքերը զրոյական էֆեկտ ունեն, եթե նա ամեն օր տեսնում և զգում է բանակաշինության մեջ ներդրվող գումարներն ու ջանքերը, առավել անվտանգ դարձող առաջնագիծ, որը հատկապես վերջին 1-1.5 տարիների ընթացքում ամբողջովին հագեցվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով: Միջին վիճակագրության արցախցու վրա ազդում է այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են վերջին 10 տարիներին, նույնիսկ՝ ապրիլյան մարտական գործողություններից հետո»,- ընդգծեց Արցախի նախագահի խորհրդականը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, եթե հետպատերազմական 2017-ին Արցախի տնտեսությունը կիսամյակային ցուցանիշներով 15% աճ է գրանցում, ապա հասկանալի է, որ Արցախում ապրող մարդուն անհետաքրքիր է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավանդական տարածվող տեսանյութերն ու հրապարակումներն այն մասին, թե որքան վատ է Արցախում կամ որ հայերը դիմադրելու ռեսուրսներ չունեն:

«Ներկայումս Արցախում իրականացվող տեղեկատվական քաղաքականության հիմքում իրավիճակին, այդ թվում՝ ճգնաժամային, օպերատիվ, օբյեկտիվ արձագանքելու մոտեցումն է: Անչափ կարևոր է նաև տեղում անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա առաջնագծում իրադրության կտրուկ սրման կամ ռազմական գործողությունների ժամանակ ապահովելու ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ՝ դեպի արտաքին աշխարհ, անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի ապահովումը: Այդ նպատակով, Արցախում տեղեկատվական անվտանգության գործառույթներն իրացնելիս հիմնականում երկու ուղղությամբ է աշխատանքներն ընթանում: Առաջին, պաշտպանական բանակում ստեղծվել է տեղեկատվական կենտրոն, որը ճգնաժամային իրավիճակում ոչ միայն անհրաժեշտ տեղեկատվություն է ապահովելու ԶԼՄ-ների, այդ թվում՝ միջազգային լրատվական գործակալությունների համար, այլ անհրաժեշտ պայմաններ է ստեղծելու լրատվամիջոցների աշխատանքների համար: Երկրորդ ուղղությունը, դա Արցախի պետական գերատեչությունների լրատվական ծառայությունների աշխատանքն է և դրանց ներդաշնակեցումը ինչպես Արցախի ներսում, այնպես էլ՝ Հայաստանի պետական մարմինների մամուլի ծառայությունների հետ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ այս գործառույթը կարևոր է նաև հարաբերական խաղաղ պայմաններում աշխատանքի արդյունավետության ապահովման և կանոնավոր տեղեկատվության տրամադրման առումով. «Ճիշտ է՝ ընթացիկ աշխատանքներ իրականացվում են, սակայն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում ուժերի համախմբումը Հայաստան-Արցախ-սփյուռք ձևաչափում կենսական անհրաժեշտություն է, որի ուղղությամբ աշխատանքները պետք է առավել ակտիվ հուն մտցնել»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}