Beeline-ն ամփոփել է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները
Այսօր Beeline-ում ամփոփվել են «3-րդ սերունդ» ստաժավորման հերթական՝ 9-րդ ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում 17 ուսանողներ 11 ամիս վճարովի ստաժավորում են անցնում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարքեթինգի, Իրավաբանական և այլ բաժիններում։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողները մշտական աշխատանքի կհրավիրվեն Beeline-ում:
«Ինձ միշտ շատ ուրախացնում է, երբ մեզ մոտ երիտասարդներ են գալիս: Հաճելի է տեսնել, որ նրանց հետաքրքիր է աշխատել մեր ընկերությունում: Դուք էլ ձեր հերթին անմիջապես «մարտի դաշտում» տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան: Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ և բարձր թռիչք ապագայում», - ուսանողներին շնորհավորելիս՝ նշեցլ է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարծում եմ, այս ստաժավորման ընթացքում դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպիսին է աշխատանքը Beeline-ում, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները, ինպես է կառուցվում համագործակցությունը մեզ մոտ: Հուսով եմ, ծրագրի ավարտին դուք բոլորդ կդառնաք մեր ընկերության աշխատակիցները, կորդեգրեք մեր ընկերության արժեքները, և մենք միասին կդարձնենք մեր ծառայությունները ավելի պարզ և հարմար մեր բաժանորդների համար», - ասել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում արտադրական պրակտիկա է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ կայքում: