ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:
«Էրմենիհաբեր»-գրում է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախագիծը հետ կանչելու որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին:
Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան «Sig Sauer» զենք արտադրող ընկերությունը դիմել էր ԱՄՆ իշխանություններին թուրքական կողմին 1.2 մլն դոլարի զենք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
ԱՄՆ-ի իշխանությունների որոշմանն արձագանքել է Թուրքիայի նախագահը: Վերջինս դժգոհություն է հայտնել ամերիկյան կողմի որոշման դեմ՝ նշելով, որ ԱՄՆ-ը մի կողմից արգելում է իր թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքը, մյուս կողմից անվճար զենք է տրամադրում Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան որպես ահաբեկիչ է դիտարկում:
Այս տարվա մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Հարակից հրապարակումներ`
- Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար
- ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց