ԱԻՆ-ը՝ Հանրապետության հրապարակում պայթուցիկի վերաբերյալ ահազանգի մասին
Այսօր, ժամը 07:47-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը: Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:
Փրկարարների միջամտության կարիքը չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան