Ավստրալիայի ափերին հայտնաբերվել է ութոտնուկների քաղաք
Հետազոտողների միջազգային թիմը Ավստրալիայի արևելյան ափին՝ Ջերվիսի ծոցի հատակին հայտնաբերել է ութոտնուկների քաղաք: Լենտա.ռու կայքը, հղում անելով Science Alert-ին, գրում է, որ Octopus tetricus տեսակի կենդանիների բնակավայրն անվանել են Octlantis:
Ստորջրյա արշավախումբը հետազոտության ընթացքում 10-15 մետր խորության վրա հայտնաբերվել է ութոտնուկներ, որոնք ապրում են անցքերի մեջ: Գիտնականները հետևել են ծովային կենդանիների ապրելակերպին՝ նկարելով քաղաքը ստորջրյա տեսախցիկով 10 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են 15 ութոտնուկ, ովքեր շփվում են իրար հետ, միասին քշում այլ կենդանիների:
Քաղաքը 72 քմ տարածք ունի: Գիտնականները կարծում են, որ ութոտնուկներին կարող էին գրավել քարերը, որոնք հիմք են դարձել ծովային բնակավայրի համար: Սակայն հետազոտողներն առայժմ չգիտեն, ինչ առավելություններ ունի ութոտնուկների համատեղ բնակությունը: Տվյալ տարածքը հայտնի է սննդի առատությամբ, բայց դա գրավում է գիշատիչների ուշադրությունը: Բացի այդ կենդանիների միջև կոշտ մրցակցություն է նկատվում: