142 երկրներ համաձայնել են աջակցել ՄԱԿ-ի բարեփոխումներին
ԱՄՆ- ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, և ևս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին և կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորել բարենորոգումը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ 10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի համակարգում հստակ փոփոխությունների իրականացման գործում, որոնք նպատակաուղղված են հումանիտար օգնության, զարգացման և խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,- նշված Է փաստաթղթի կետերից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ