![](https://panorama.am/news_images/613/1837608_1/aroxch_nax.thumb.jpg)
Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից
Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այդպիսով, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։
Սոցփաթեթի շրջանակում սպասարկվելու համար այլևս անհրաժեշտություն չի լինի առողջության առաջնային օղակից ուղեգիր վերցնելու։ Բավական է անձնագրով այցելել նախընտրած բժշկական կազմակերպություն։ Իսկ ID քարտերի անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է, նախատեսվում է 2018թ. հունվարի 1-ից։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)