Քաղաքական 09:47 20/09/2017 Հայաստան

Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. Սերժ Սարգսյան

«Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր»,-նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ արդեն հինգերորդ անգամ է հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

«Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:  Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը: 1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է  Հայաստան-սփյուռք համաժողովը: Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս  կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:46
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Ֆիդանյան. Փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը
«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Բագրատ Սրբազանը չկարողացավ մուտք գործել ԱԺ
ԳԱԱ-ում հանդիպումից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
Երևանի քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի՝ ինքնաբացարկի որոշմանը քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դժվարանում է...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները շրջաններում փակել են ճանապարհներ։ Քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
«Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի նկատմամաբ ողջ հետապնդումները միայն ու միայն քաղաքական բնույթ ունեն»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:45
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
«Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
15:37
Երգիչ Արթուր Իսպիրյանն այլևս Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ չէ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ հաղորդմամբ, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 8-ին Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե Սբ. Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության»
Աղբյուր` Panorama.am
15:23
Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
«Անասնական պանիկա է երկու ճամբարում։ Ադրբեջանական պաշտոնական հեռուստաընկերությունը հայտնում է՝ Հայաստանում իրավիճակը կրիտիկական է։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
Քիչ անց Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կմեկնարկեն  քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում
Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Տեսեք` ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն` ինչպես վարվենք մեր խորհրանիշների հետ. Աշոտ Մելքոնյան
«Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այն հաստատությունն է, որ  միշտ քաղաքացիական նկարագիր ունեցող մարդկանցով է...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Էրիկ Ալեքսանյան. Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին
«Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որով խնդրել ենք վերջինիս պարզել, թե արդյոք «civic.am»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}