Հասարակություն 14:00 20/09/2017 Հայաստան

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները գոհ են աշխատանքներից. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի և Սփյուռքի գլխավոր խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ հայապահպանությունը: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում հայտարարեց  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մեր հիմնական խնդիրներից է շարունակում մնալ հայապահպանության հիմնահարցը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ փոփոխվող աշխարհում փոքրանում, ուծացվում են հայկական համայնքները: Մասնակիցների հարցադրումներն ու մտահոգություններից մեկն այն է, որ համայնքներում մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, չեն մասնակցում համայնքի գործունեությանը և դրանով ուծացման գործընթացն արագանում է»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ եթե պատասխանատու ձևով, համատեղ շարունակեն աշխատել, ապա  կկարողանան հայկական տիրույթ բերել շատ հայերի: «Մենք ինքնակազմակերպման խնդիր ունենք որոշ համայնքների դեպքում: Խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը նվազում է, հայկական դպրոցները և մշակութային կենտրոնները փակվում են, կան երկրներ, որտեղ խնդիրներ կան հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերով՝  աշխարհի 118 երկրներում հայկական համայնքներ կան, իսկ դրանք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ: Ըստ նրա՝ ունենք քաղաքներ, գյուղեր, որոնք ամբողջապես հայաբնակ են: «Հայերին բնորոշ է օտար միջավայրին արագ ինտեգրվելը և ազգային դիմագիծն ու ազգային կերպարը  պահելը: Հայերը կարողանում են շատ արագ ինտեգրվել այլ երկրների հասարակական և տնտեսական կյանքին՝  պատիվ ստեղծելով հայ ազգի, Հայաստանի համար: Դրա համար շնորհակալ ենք Ձեզ՝ ձեր գործունեության և աշխատանքի համար»,- նշեց  Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նաև հայտնեց, որ հայկական սփյուռքում ունենք 829 համայնք, 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ և վանքեր, հազարից ավելի  մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, 637 մշակութային կենտրոն: «Մենք հզոր կառուցվածքային միավորներ ունենք, որոնք ստեղծվել և գործում են հենց հայապահպանության համար, իսկ հայապահպանության գլխավոր զենքը մեր երիտասարդությունն է»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով  համաժողովին՝ Սփյուռքի նախարարն ասաց, որ համաժողովի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ հիմնական մասնակիցները գոհ են աշխատանքներից:

Նրա խոսքերով՝ չորս հիմնական ուղղություններով 16 թեմատիկ նիստերի ընթացքում ելույթ են ունեցել 102 հոգի, հարցերով, հարցադրումներով, առաջարկություններով իրենց դիմել են 168 հոգի: «Ասելիք ունեին բոլորը, բայց ժամանակի սղությամբ պայմանավորված չկարողացան հնչեցնել իրենց ասելիքը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը և համաժողովի մասնակիցներին կոչ արեց առաջարկներ, դիմումներն ու հարցադրումները ուղարկել Սփյուռքի նախարարություն, որը կտեղադրեն նախարարության կայքում:

Նախարարը նաև ներողություն խնդրեց մասնակցիներից՝ շոգ եղանակի համար: «Սակայն մենք որոշում ենք, Աստված տնօրինում է, ներողություն եմ հայցում շոգ եղանակի համար, սեպտեմբերի 18-19-ը երբեք այսքան շոգ չի եղել, պատճառն այն է, որ ձեր ջերմությունն է միացել շոգերի ու չգիտենք՝ ինչ անենք», - նշեց նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}