«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի 4-րդ համաժողովը կայացավ
Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի 4-րդ համաժողովը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, համաժողովի ընթացքում ամփոփվելու են 2 տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները:
«Նախատեսվում է ընդունել նաև բանաձև, որով կհռչակվեն կազմակերպության՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ առաջնահերթությունները: Մենք մյուս ՀԿ-ներից տարբերվում ենք հենց նրանով, որ 2 տարին մեկ համաժողով ենք գումարում: Մեզ մոտ ղեկավար կազմը ոչ թե նշանակվում է, այլ ընտրվում՝ ընդ որում բավականին մեծ մրցակցության արդյունքում: Այժմ նոր ղեկավար կազմ է ընտրվել, հին կազմն այսօր հանձնում է կառավարումը»,- ասաց ՀԿ ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ փոփոխություններն իրեն չեն վերաբերում, ինքը շարունակելու է ղեկավարել հասարակական կազմակերպությունը:
Նարեկ Սամսոնյանի խոսքով, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի հիմնական առաքելությունը հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն է:
«Ողջ տարվա ընթացքում մեր գործառույթը հետևյալն է. հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հնարավոր բոլոր ձևերով արձագանքել դրանց և ոչ միայն արձագանքել, այլ նաև լինել նախաձեռնող: Մենք միայն հայտարարություններ չենք տարածում կամ մամուլի ասուլիսներ հրավիրում:
Մենք նաև քաղաքացիական կրթության դպրոց ունենք, որտեղ ներառված է 3 բլոկ՝ իրավագիտական, քաղաքագիտական և պատմական: Ունենք այդ դպրոցի շրջանավարտներ, որոնց այսօր դիպլոմներ ենք հանձնելու: Հատկանշական է, որ մեր դպրոցը գործում է բավականին բարդ ձևաչափով, քաղաքական որևէ այլ ուժի քաղաքական դպրոցի նման չէ, անգամ ավարտական քննություններ կան»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի 4-րդ համաժողովին ներկա, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք շատ բարձր են գնահատում հասարակական կազմակերպության գործունեությունը. «Խավարը ցրելու համար լույս է անհրաժեշտ, իսկ դուք շատացնում եք լույսը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ