Ստամբուլում երկու ավազակախումբ դատարանի շենքի առջև փոխհրաձգություն են իրականացրել
Ստամբուլում երկու թշնամական ավազակախմբեր դատարանի շենքում փոխհրաձգություն են իրականացրել, գրում է «Լենտա.ռու»-ն։
Վերջին տվյալներով, մեկ մարդ վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Եվս հինգ մարդ ձերբակալվել է։
Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, հակամարտությունը տեղի է ունեցել երկու թշնամական խմբավորումների միջև՝ խմբավորումների անդամների դատական գործընթացի ժամանակ։
Սակայն դատական նիստի հենց սկզբում դատարանի շենքի առջևի հրապարակում կրակոցներ են լսվել։ Խուճապ է սկսվել։ Կրակոցների մասնակիցներից շատերին հաջողվել է փախչել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին