Վրաստանի քաղաքացին չի կարողանում ապացուցել, որ չի մահացել
Վրաստանի Արդարադատության տունը 9 ամիս առաջ 86-ամյա Սիրանա Բարբակաձեին հայտարարել է մահացած, չնայած կինը չի էլ դժգոհել իր առողջությունից: Գրուզիա օն-լայնի հաղորդմամբ, պետական գերատեսչությունը պնդում է, որ նա մահացել է, և, համապատասախանաբար, թոշակ և սոցիալական օգնությունը նրան չի հասնում: Սիրանա Բարբակաձեն չի կարողանում ստանալ նույնիսկ տարրական փաստաթղթեր:
Ընտանիքն արդեն չորս ամիս փորձում է «կենդանացնել» տատիկին: Տարեց կնոջը մեկ կանչում են մի մարմնից, հետո մեկ այլ մարմնից: Նայելով նրան, համզովում են, որ կենդանի է, բայց այնուհանդերձ չեն վավերացնում անձը հաստատող փաստաթուղթը:
Ընտանիքը չի հասկանում՝ ինչպես է թույլ տրվել նման սխալ: Նրանց հաջողվել է իմանալ միայն այն, որ Արդարադատության տուն կնոջ մահվան մասին տեղեկանք ուղարկել են գյուղապետարանից: Վեջինի գյուղապետարանից չեն ցանկանում խոսել այդ մասին, ասում են, որ սխալ թույլ է տրվում բոլորի կողմից, իսկ պատճառն այն է, որ վերջին շրջանում գյուղապետին չեն հրավիրում հոգեհացի, և նրա համար դժվար է պարզել, ով է գյուղում մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան