ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է՝ մնում է իր պաշտոնում
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ մտադիր չէ թողնել իր պաշտոնը: Այդպես նա մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված իր հրաժարականի մասին լուրերը: Այս մասին գրում է kp.ru –ն՝ հղում անելով ABC-ին:
«Ես կարծում եմ, որ մենք արդեն ունենք պետքարտուղար, և նա մտադիր է մնալ իր պաշտոնում»,- ասել է Թելեսրոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ պետքարտուղարը կարող է թողնել իր պաշտոնը, նրա տեղը զբաղեցներ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին: Վերջինս, ինչպես ինքն է պատմել, ԱՄՆ առաջնորդի նման առաջարկությունը մերժել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան