Արա Բաբլոյանն ընդունել է Արա Դարզիին
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության և վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին:
Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության և առողջապահության ոլորտների զարգացումը:
Զրուցակիցները կարևորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաև երեխաների զարգացման և վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան