Պորոշենկո. ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Դոնբաս անհնար է առանց Ռուսաստանի թույլտվության
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Դոնբաս անհնար է առանց Ռուսաստանի թույլտվության։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մեզ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների համաձայնությունը՝ ներառյալ Ռուսաստանի»,- ասել է նա։
Բացի այդ, Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ խաղաղապահ ուժեր անհրաժեշտ է տեղակայել ոչ միայն չվերահսկվող ողջ տրածքում, այլ նաև ուկրաինա-ռուսական սահմանին։
Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Կիևի առաջարկին՝ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղկայել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատրաստ է խաղաղապահներ մտցնել Դոնբաս
- Նազարբաևը պատրաստակամություն է հայտնել նպաստել Դոնբասի հարցով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին
- Եվրամիությունը ծրագրում է 50 մլն եվրո հատկացնել` Դոնբասի վերականգնման համար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան