Վենեսուելայի նախագահը չի մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին «անվտանգության նկատառումներից ելնելով»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի գնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին «անվտանգության նկատառումներից ելնելով»:
«Այս տարի ես որոշեցի չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ինձ տեղեկացրել էին արմատականների կողմից հնարավոր հարձակումների մասին, ովքեր իշխանության ունեն ԱՄՆ-ում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Վենեսուելայի նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Վենեսուելայի դեմ գործողությունների, եթե այդ երկրի կառավարությունը չփոխի իր ընթացքը: Ի պատասխան դրան՝ Մադուրոն ամերիկյան առաջնորդին անվանել էր «նոր Հիտլեր»: