Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 23-24-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +33 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին