1889 թվականին բացվելուց հետո Էյֆելյան աշտարակ այցելել է 300 միլիոն մարդ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է SETE ընկերությունը, որը զբաղվում է նշված տուրիստական օբյեկտի սպասարկմամբ:
Դրա առթիվ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ նախատեսված են տոնական միջոցառումներ, սպասվում են երաժիշտների ելույթներ և լուսային շոու:
Բոլոր այցելուներին նաև կառաջարկվի լուսանկարվել աշտարակի հետ, որը հետո կտեղադրվի «300 միլիոն շնորհակալություն» հատուկ անունը կրող պատի վրա։
Էյֆելյան աշտարակը այցելությունների համար բացվել Է 1889 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ