Հասարակություն 11:17 23/09/2017 Հայաստան

Մեկ օր սահմանամերձ Չորաթանում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Տավուշի մարզի Չորաթան գյուղը Երևանից շուրջ 223 կմ հեռավորության վրա է, իսկ հայ-ադրբեջանական սահմանից` 6 կմ:  Չորաթանը հիմնվել է 1750 թվականին՝ Արցախից այստեղ տեղափոխված 12 ընտանիքի շնորհիվ: Գյուղում այսօր 280  ընտանիք է ապրում, 1040 բնակիչ, այստեղ հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ ու անասնապահությամբ:

Չորաթանը հարուստ կենսագրություն ունի, ճիշտ է հիմնականում զարգացած է եղել գյուղատնտեսությունը՝ ինչպես սովորաբար լինում է գյուղերում, բայց ընդհանրապես եղել է Շամշադինի ծաղկուն  համայնքներից մեկը: Շատերի ներդրումը կա գյուղի բարգավաճման գործում, հատկապես կցանկանայի նշել Իշխան Քալանթարյանին, որը, Հայրենական մեծ պատերազմից վերադառնալով գյուղ՝  իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց Չորաթանին՝ մեծ ներդրում ունենալով նրա զարգացմանը:

Գյուղը, ժամանակ առ ժամանակ հակառակորդի նշանառության տակ է լինում, ինչը հաճախ խանգարում է չորաթանցիներին մշակել հողը: Ադրբեջանցիներն առավել ակտիվանում են բերքահավաքի ժամանակ: Այդ իսկ պատճառով գյուղացիների հողերը երբեմն մնում են անմշակ, և ինչպես շատ գյուղերում, Չորաթանում ևս աշխատատեղերի բացակայության ու սոցիալական այլ խնդիրների պատճառով բնակիչները հաճախ բռնում են արտագաղթի ուղին:

Այդուհանդերձ, վերջին երկու տարիներին գյուղում  սոցիալական խնդիրները որոշ չափով լուծվել են: Դրան նպաստել է «Տավուշ տեքստիլ» գործարանի բացումը, որը աշխատանքով է ապահովում ոչ միայն չորաթանցիներին, այլև հարակից գյուղի բնակիչներին:

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը հիմնադրել է ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով Արծվաբերդ գյուղից Սուրեն Երիցյանը: Գործարարը, Չորաթանից բացի, գործարաններ է հիմնել նաև Արծվաբերդ, Մովսես գյուղերում, շուտով ձեռնոցի գործարան կբացվի նաև Բերդ քաղաքում:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասում է, որ գործարանի բացումից հետո գյուղում կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել,  ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բյուրեղավանից: Ըստ նրա՝  Չորաթան աշխատելու են գալիս նաև Երևանից ու Գյումրիից:

«Գյուղում ամենակարևորը աշխատատեղն է, եթե մարդն աշխատում է, ուրեմն խնդիր չունի»,- կարծում է Վ.Բաղմանյանը:

Գյուղապետը ցույց է տալիս հակառակորդի դիրքերն ու ասում, որ գործարարը ռիսկային ներդրում է արել. հենց կրակի տակ գործարան է կառուցել, որ մարդիկ աշխատեն, գյուղը չլքեն:

Բացի գործարանից, չորաթանցիներն աշխատում են գյուղապետարանում, դպրոցում, մանկապարտեզում, շուտով 25 աշխատատեղ էլ կստեղծվի Չորաթանում բացվող փրկարար ծառայության կենտրոնում:

Գյուղը, սակայն  դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած։ Չորաթանի գյուղապետին ու բնակիչներին մտահոգում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով գյուղը միավորվելու է 17 գյուղերի հետ: Նոյեմբերի 5-ին կանցկացվի համայնքապետի ընտրություն, խոշորացված համայնքի կենտրոն կդառնա Բերդը:

Գյուղապետը կարծում է, որ խոշորացումից հետո մի քանի ընտանիք գյուղից կգնան: 

«Չեմ կարող բացատրել ինչի, բայց գիտեմ, որ լավ չի լինելու: Գյուղացիները բոլորն էլ դեմ են խոշորացմանը, չկա մի մարդ որ դեմ չլինի:  Իսկ եթե գյուղացին դեմ ա, ուրեմն մի բան գիտի»,- ասում է Վարուժան Բաղմանյանը:

Նրա խոսքով՝  կառավարությունից որևէ մեկը չի եկել գյուղ, որ գյուղացիներին բացատրի՝  խոշորացումն ի՞նչ է տալու գյուղին. «Դեմ եմ, գիտեմ, որ լավ չի լինելու»:

Չորաթանում այսօր ամենակարևոր խնդիրը ջրի հարցն է: Գյուղապետը վստահեցնում է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի, բայց ոչ թե պետության, այլև գործարար Սուրեն Երիցյանի միջոցով:

Նշենք, որ Նորաշենից մինչև Չորաթան ընկած ճանապարհն անմխիթար վիճակում է, գյուղամիջյան ճանապարհի մասին էլ չենք խոսում: «Թող էս խոշորացումը հանեն, մնացածը լուծվող հարցեր են»,- ասում է համայնքի ղեկավարը:

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}