Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ
Իտալիայի բնակիչուհին կազմակերպել է հարսանեկան տոնական արարողություն հարսանեկան տորթով, հարսի ընկերուհիներով և հյուրերով, որի ընթացքում ամուսանցել է ինքն իր հետ:
«Ես խորապես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին սիրի իրեն: Կարող է լինել հեքիաթ` նույնիսկ առանց արքայազնի»,- ասել է 40-ամյա Լաուրա Մեսին:
Գազետա.ռու-ն, հղում անելով Բի-Բի-Սի-ն, գրում է, որ արարողությունը իրավաբանական ուժ չունի, բայց նրա այս քայլը խոսում է «sologamy» կամ ինքնաամուսնության միտումի զարգացման մասին, որի կողմնակիցները խոսում են ինքնասիրության մասին:
Ինչպես ասում է կինը՝ միայնակ ամուսնության գաղափարը իր գլխում ծագել է երկու տարի առաջ՝ 12 տարվա հարաբերությունների ավարտից հետո: