Վիննիցայի մարզի զինապահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքները վերացնելու նպատակով ներգրավվել է 2,5 հազար մարդ
Վիննիցայի մարզի Կալինովկա ավանի մերձակա զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքները վերացնելու նպատակով ներգրավվել է 2,5 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին ժամը 22:00-ին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներում տեղեկատվություն Է ստացվել պաշտպանության նախարարության ռազմական պահեստներում զինամթերքի պայթյունների մասին, որոնք գտնվում են Վիննիցայի մարզի Կալինովկա ավանի մերձակայքում: Զինանոցում պահվում էր ավելի քան 80 հազար տոննա զինամթերք: Պաշտոնական տվյալներով՝ պահեստների մոտ 30 տոկոսը ոչնչացվել են հրդեհի պատճառով: