Կոռուպցիայի դեմ պայքարի համար առաջարկվել են շատ կարևոր քայլեր. Դավիթ Հարությունյան
«Նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսն ուզում եմ սկսել մեզ համար շատ կարևոր՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլոտում կատարված աշխատանքները ներկայացնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում ոլորտում կատարվել են յոթ կարևոր քայլեր:
Դրանցից Դավիթ Հարությունյանն առանձնացրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը. «Այս օրենք տվել է ողջ գործիքակազմը և հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալ տվյալներ տարբեր հանրային ռեգիստրներից, որպեսզի ստուգի արդյոք հայտարարագրերը ներկայացված են ճշգրիտ, և եթե առկա են որոշակի խնդիրներ, ապա բարձրաձայնի հարցը և իրականացնի համապատասխան քայլեր»:
Նա նշեց, այս օրենքով որոշում կայացվեց ընդլայնել այն անձանց շրջանակը, ովքեր պետք է ներկայացնեն հայտարարագրեր:
«Մասնավորապես խոսքը վերաբերում է և հարկային և մաքսային մարմիններին, քննչական ծառայությանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, գնումների բողոքարկման խորհրդի անդամներին: Այս ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ կան մասնագիտություններ կամ պաշտոններ, որոնք անմիջականորեն չեն համարվում բարձրաստիճան պաշտոնատար, այնուամենայնիվ, իրենց գործունեության ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր և դա էլ պատճառ դարձավ ընդլայնման համար»,- մասնրամասնեց նախարարը:
Նաև հավելեց, որ առաջարկել են այլ կարևոր քայլեր, որոնք կոչված են լինելու բարձրացնել Կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունը:
«Դրանից ամենակարևորը ապօրինի հարստացման հստակ ներկայացումն է և թե ինչպիսի քրեական պատասխանատվություն է այն ենթադրում: Սրան հաջորդեց կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը, ինչը կհանդիսանա ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման կարևորագույն գործիք»,- հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան