Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին. «Իրատես»
«Իրատես»-ում կարդում ենք. «Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են։ Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»։ Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները։
Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «ամուսնությունը»։ Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին։ Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ՝ «ոխերիմ թշնամին»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը