Մոսկվայի փողոցները կլվանան շամպունով
Մոսկվայի բնակարանային-կոմունալ ծառայությունների և բարեկարգման հարցերով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը տեղեկացրել է, որ քաղաքային ծառայությունները ձմռան նախօրեին մի քանի անգամ կլվանան ճանապարհները, մայթերն ու բակերը՝ հատուկ լվացող միջոցներով։
«Շաբաթ առավոտյան ավելի քան հինգ հազար մեքենա կսկսեն լվանալ բոլոր ասֆալտբետոնային և սալիկապատված ճանապարհային մակերեսները հարակից ավտոկայանատեղերում, մայթերով և բակային տարածքներով»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Բիրյուկովը։
Նա մանրամասնել է, որ սկզբում ճանապարհները ամբողջ լայնությամբ կմաքրեն հատուկ շամպունով, իսկ երկու ժամից հետո այն կլվանան ջրով։
Աղբյուրը նշում է, որ քաղաքային կոմունալ ծառայությունները ավանդաբար Մոսկվայի փողոցները լվանում են շապունով տարին երկու անգամ՝ աշնանն ու գարնանը։