Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քրիստիան Վիգենինը նախարար Նալբանդյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:
Նախարար Նալբանդյանը կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է Արցախի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը